Դա, այսպես ասած, հոգու ճիչ է. Պետդումայից մեկնաբանել են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի հայտարարությունը

Դա, այսպես ասած, հոգու ճիչ է. Պետդումայից մեկնաբանել են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի հայտարարությունը

Պետդումայի՝ պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահ Վլադիմիր Շամանովը անպատասխանատու է որակել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքքի Հեյլիի հայտարարությունը Հյուսիսային Կորեյի հնարավոր ոչնչացման մասին:



Ավելի վաղ Հեյլին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը սպառել է հյուսիսկորեական խնդիրը ՄԱԿ շրջանակներում կարագավորելու բոլոր հնարավորությունները, և, եթե ԿԺԴՀ-ն շարունակի սպառնալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների սնվտանգությանը, ապա այդ երկիրը կոչնչացվի: 



«Կարծում եմ, որ դա , այսպես ասած, հոգու ճիչ է, այլ կերպ չես անվանի, որովհետև, եթե վերցնենք հնարավարությունները, ապա ԱՄՆ-ը դա ունի: Բայց որպեսզի կարողանա ամեն ինչ անել, ես կարծում եմ, դրա համար այլ ջանքեր են հարկավոր, այդ թվում և միջազգային հանրությանը համաձայնությունը: Ամերիկացիներն, ի վերջո, չեն պատրաստվում ապրել այլ մոլորակի վրա: Այդ պատճառով էլ ես մտածում եմ, որ ասվածը անպատասխանատու հայտարարություն է մի գերտերության կողմից, որն իրեն միջազգային հանրության առաջնորդ է համարում»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է Շամանովը: