Ութ մարդ է զոհվել Ռումինիայում մոլեգնող փոթորիկից

Ութ մարդ է զոհվել Ռումինիայում մոլեգնող փոթորիկից

Ութ մարդ զոհվել եւ եւս 62-ը վնասվածքներ են ստացել Ռումինիայում մոլեգնող փոթորիկից: Այս մասին հայտնում է РТ-ն, մանրամասնելով, որ փոթորկի թիրախ են դարձել հիմնականում երկրի արեւմտյան շրջանները:



Փոթորիկը զգալի նյութական վնաս է հասցրել՝ շուռ տալով ծառեր, գովազդային վահանակներ, ավտոմեքենաներ: Տուժածների մեջ կա երկու երեխա, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է: