Աստանայում բնակելի շենքի պատը փլվել է. կա երկու զոհ

Աստանայում բնակելի շենքի պատը փլվել է. կա երկու զոհ

Երկու մարդ է զոհվել Ղազախստանի մայրաքաղաքում բնակելի կառուցման ընթացքի մեջ գտնվող տան պատի փլուզումից: Այս մասին հայտնում է «sputniknews.kz»-ը: Միջադեպը տեղի է ունեցել ղազախական մայրաքաղաքի Ալաշի փողոցում: Նշվում է, որ եւս մեկ մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել է: Ներկայումս ճշտվում է փլուզված պատի մակերեսը: Դեպքի վայրում աշխատում է 15 փրկարար, հատուկ մասնագիտացված տեխնիկա: