Առանց բարեփոխումների մենք կկորցնենք պետականությունը և պարզապես չենք լինի. Պորոշենկո

Առանց բարեփոխումների մենք կկորցնենք պետականությունը և պարզապես չենք լինի. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ Ուկրաինայի պետականության կորստի պատճառ կարող է դառնալ բարեփոխումների բացակայությունը:



«Բարեփոխումներ չանելու դեպքում մենք ռիսկի կենթարկենք մեր պետականությունը և պարզապես այլևս չենք լինի: Սա հոռետեսական սցենար է, որին ես չեմ հավատում և թույլ չեմ տա»,- գրել է Պորոշենկոն:



Նա հավելել է, որ կա նաև լավատեսական սցենար՝ երկրի զարգացումը:



«Այդ սցենարի անվանումն է.՝ «Հաջողակ ուկրաինացիների հաջողակ եվրոպական Ուկրաինա»»,- գրել է նախագահը: