ԴԺՀ-ում Ուկրաինայի նախագահի ընտրություններ չեն լինի. Ալեքսանդր Զախարչենկո

ԴԺՀ-ում Ուկրաինայի նախագահի ընտրություններ չեն լինի. Ալեքսանդր Զախարչենկո

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության տարածքում Ուկրաինայի նախագահի ընտրություններ չեն անցկացվի, հայտարարել է ԴԺՀ ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն:



«Այս անգամ դա չի անցնի: Մենք ամբողջ աշխարհին կապացուցենք, որ մեր տարածքում ուկրաինական ընտրություններ չեն կարող լինել: Այնպես որ, Կիևը պետք է ընտրություն կատարի՝ կամ պետք է ընդունի, որ ընտրություններ է կազմակերպում մի տարածքում, որ իր վերահսկողության տակ չէ և այդ ընտրության արդյունը լեգիտմ չէ և կամ՝ ճանաչի ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն և նոր միայն ընտրություններ կազմակերպի իր երկրի ողջ տարածքում՝ առանց մեզ»,- Զախարչենկոյի խոսքերն է մեջբերել նրա մամլո ծառայությունը:



Աշնանը Ուկրաինայում մեկնարկում է ընտրությունների ոչ պաշտոնական քարոզարշավը: Քաղաքական գործիչները կսկսեն պատրաստվել նախ՝ նախագահական, ապա նաև խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի են ունենալու 2019 թվականին: