ԱՄՆ Սենատը 500 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինայի պաշտպանության համար. Պետրո Պորոշենկո

ԱՄՆ Սենատը 500 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինայի պաշտպանության համար. Պետրո Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Միացյալ Նահանգներում ռազմական բյուջեի հաստատումով, Ուկրաինային հատկացվում է 500 միլիոն դոլար: «Հենց նոր ԱՄՆ Սենատը հավանություն տվեց «2018 թվականի ԱՄՆ ազգային անվտանգության կարիքների» մասին օրենքի նախագծին, որով նախատեսվում է 500 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինայի անվտանգության եւ պաշտպանության ոլորտների համար», - գրել է Պորոշենկոն:



Պորոշենկոն հավելում է, որ օրենքը թույլատրում է Կիեւին տրամադրել թռչող պաշտպանական բնույթի սպառազինություններ եւս: