Ինդոնեզիայում կանխվել է երկրի նախագահի դեմ մահափորձը

Ինդոնեզիայում կանխվել է երկրի նախագահի դեմ մահափորձը

Ինդոնեզիայում ոստիկանությունը ձերբակալել է Արեւմտյան Ճավայի մի 31-ամյա բնակչի, ով կասկածվում է երկրի նախագահ Ջոկո Վիդոդոյի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ: «ТАСС» լրատվական գործակալության փոխանցմամբ, տղամարդը ձերբակալվել է ուղղաթիռի թռիչքահարթակի մոտակայքում, Սիրեբոն քաղաքի օդանավակայանում, որտեղ նախատեսվում է, որ այսօր կժամանի նախագահ Վիդոդոն: Անձնական խուզարկության ժամանակ, ենթադրյալ հանցագործի մոտից հայտնաբերվել է հինգ շիշ դյուրավառ նյութ:



Նախնական քննությունը պարզել է, որ երիտասարդը անդամակցում է տեղի ծայրահեղական խմբերից մեկին, որը մտնում է ԻՊ ահաբեկչական կազմակերպության մեջ: Նշենք, որ ինդոնեզական հատուկ ծառայությունները ԻՊ-ին համարում են մեղավոր երկրում իրականացված մի շարք հարձակումների եւ բռնարարքների համար: