Վիրգինյան կղզիներում արտակարգ դրություն է հայտարարվել

Վիրգինյան կղզիներում արտակարգ դրություն է հայտարարվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արտակարգ դրություն է հայտարարել ամերիկյան Վիրգինյան կղզիներում մոլեգնող «Մարիա» փոթորկի պատճառով; Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Ըստ ամերիկյան օրենսդրության, այն բանից հետո, երբ հայտարարվում է արտակարգ դրություն, դաշնային իշխանությունները ձեռնամուխ են լինում տվյալ շրջանի, իսկ այս դեպքում՝ ԱՄՆ անդրծովյան տարածքների օգնության տրամադրմանը՝ բնական տարերքի հետեւանքները լիկվիդացնելու եւ հաղթահարելու համար:



Նշենք, որ փոթորկի արագությունը կազմում է ժամում 215 կմ: