Իսպանիան արտաքսել է իր մոտ հավատարմագրված Հյուսիսային Կորեայի դեսպանին

Իսպանիան արտաքսել է իր մոտ հավատարմագրված Հյուսիսային Կորեայի դեսպանին

Իսպանիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ այդ երկրում հավատարմագրված Հյուսիսային Կորեայի դեսպանը հայտարարվում է անցանկալի անձ եւ պետք է լքի երկրի տարածքը մինչեւ սեպտեմբերի 30-ը: Նշենք, որ վերջին երկու օրում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Հյուսիսային Կորեայի դեսպաններին արտաքսում են տարբեր պետություններից: Ավելի վաղ նման որոշում էր կայացրել Քուվեյթը:



Նշենք, որ ինչպես նախորդ դեպքում, այս անգամ, եւս պատճառը արտաքսման Փհենյանի միջուկային եւ հրթիռային փորձարկումներն են: