ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը կժամանի Մոսկվա

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը կժամանի Մոսկվա

Իսլամիստական ՀԱՄԱՍ խմբավորման պատվիրակությունը, որի մասն են կազմում խմբավորման մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչներ, կժամանի Ռուսաստան: Ինչպես հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը պատվիրակության կազմում են՝ Մուսա Աբու Մարզուկը, Սալահ ալ-Արուրին եւ Հուսամա Բեդրանան:



Նշենք, որ ՀԱՄԱՍ-ը չի պարզաբանում այցի ժամկետները, գրաֆիկը եւ օրակարգը: Հայտնի է, որ Մոսկվայում նախատեսված է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովի եւ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հանդիպումը: Քննարկման առանցքում, ըստ վերլուծաբանների լինելու է Իսրայելապաղեստինյան հակամարտությունը: