Ինքը միշտ կհիշվի, ինքը լավ մարդ էր․ Վլադիմիր Գասպարյանը՝ Գորիկ Հակոբյանի մասին (տեսանյութ)

Ինքը միշտ կհիշվի, ինքը լավ մարդ էր․ Վլադիմիր Գասպարյանը՝ Գորիկ Հակոբյանի մասին (տեսանյութ)

«Ինքը լավ սպա էր, եւ մենք իրենից շատ բան ենք սովորել»։ Այս մասին այսօր Ս․ Հովհաննես եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանի մասին, որի հոգեհանգստի արարողությունն էր այսօր։



Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ Գորիկ Հակոբյանը իրեն կյանքում շատ բան է տվել, հատկապես վերջին տարիներին․ «Ինքը լավ մարդ էր, լավ սպա»։



Հարցին՝ առաջինը ի՞նչը կհիշվի Գորիկ Հակոբյանից, ոստիկանապետը պատասխանեց․ «Ինքը միշտ կհիշվի, ինքը լավ մարդ էր, լավ սպա»։



Վլադիմիր Գասպարյանը չպատասպանեց հարցին, թե ինչու է հանրության կողմից Գորիկ Հակոբյանը բացասաբար ընդունվել։



Հիշեցնենք, որ շաբաթ օրը 71 տարեկան հասակում երկարատեւ ծանր հիվանդությունից իր մահկանացուն է կնքել ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը։ Նշենք, որ Հակոբյանը Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարել է 2004-2016 թվականներին: 2016 թ. փետրվարի 12-ին նշանակվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական:



Մանրամասները՝ տեսանյութում