Քաղաքական էլիտան մասնակցեց Գորիկ Հակոբյանի հոգեհանգստյան արարողությանը․ ֆոտոշարք

Քաղաքական էլիտան մասնակցեց Գորիկ Հակոբյանի հոգեհանգստյան արարողությանը․ ֆոտոշարք

Այսօր քաղաքական էլիտան մասնակցում էր ԱԱԾ-ը նախկին պետ Գորիկ Հակոբյանի հոգեհանգստյան արարողությանը, որը տեղի ունեցավ Սուրբ Հովհաննես եկեղեցում: Ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։



ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, ՊՆախարար Վիգեն Սարգսյանը հրաժարվեցին լրագրողների հետ խոսել Գորիկ Հակոբյանի մասին։ Վիգեն Սարգսյանը պատճառաբանեց, թե այսօր մեծ ասուլիս է ունեցել՝ նկատի ունենալով առավոտ տեղի ունեցած մամուլի ասուլիսը։



Իսկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Գորիկ Հակոբյանը լավ մարդ էր, լավ սպա եւ նա միշտ կհիշվի



Հիշեցնենք, որ 71 տարեկան հասակում երկարատեւ ծանր հիվանդությունից իր մահկանացուն է կնքել ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը։ Նշենք, որ Հակոբյանը Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարել է 2004-2016 թվականներին: 2016 թ. փետրվարի 12-ին նշանակվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի խորհրդական։