Փակ բնակարանում հայտնաբերվել է տարեց բնակչի դին

Փակ բնակարանում հայտնաբերվել է տարեց բնակչի դին

Հոկտեմբերի 2-ին, ժամը 18:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դ. Դեմիրճյան փողոցի թիվ 17ա շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:



Փրկարարները բացել են բնակարանի դուռը, նախասրահի հատակին հայտնաբերել՝ 1939 թ. ծնված Յ. Բ.-ի դին: