Հոգեբան Ռուբեն Պողոսյանի սպանության գործը դատարանում է

Հոգեբան Ռուբեն Պողոսյանի սպանության գործը դատարանում է

«Այգ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանին մարմնական վնասվածք հասցնելու, որի արդունքում նա մահացել էր, քրեական գործը մտավ դատարան: Այն կքննվի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդանուր իրավասության դատարանում: Ըստ նախաքննական մարմնի` Հրանտ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 40 շենքի թիվ 17 հասցեում գործող «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնում, դժգոհ մնալով նույն կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանի կողմից իր բուժման ընթացքում մատուցած ծառայություններից և բուժման անարդյունք մեթոդիկայից, վերջինիս կողմից իր ծառայողական գործունեության կատարման հետ կապված, թուղթ կտրելու դանակով հարվածներ է ասցրել հոգեբանին, որը մահացել է:



Հրանտ Համբարձումյանը կալանավորված է: Ի դեպ համապատասխան փորձաքննությունների արդյունքում նա անմեղսունակ է ճանաչվել: