7 հոգևոր օրենք, որոնց հետևելը կփոխի Ձեր ճակատագիրը

7 հոգևոր օրենք, որոնց հետևելը կփոխի Ձեր ճակատագիրը

Այս աշխարհում բոլոր ֆիզիկական երևույթները գոյություն ունեն` որպես հոգևոր աշխարհում կատարվող երևույթների արդյունք: Կան հստակ օրենքներ, որոցով է պայմանավորված ամեն ինչի գոյությունը և ընթացքը: Գիտե՞ք արդյոք այդ օրենքների մասին, թե՞` ոչ, հավատու՞մ եք դրանց, թե՞` ոչ, միևնույն է` դրանք գոյություն ունեն, գործում են և մշտապես ազդում Ձեզ վրա:



Ուզու՞մ եք լինել հաջողակ ու ներդաշնակ, տեսնել փոփոխություններ ճակատագրում, ուրեմն իմացե՛ք այդ օրենքների մասին ու անպայման հետևե՛ք դրանց:



1.Ցանելու և բերքահավաքի օրենք



Սա ամենակարևոր հոգևոր օրենքներից է: Այն հայտնի է նաև որպես «պատճառ-հետևանքի օրենք»: Ինչ որ մենք անում կամ ասում ենք, անպայման մի օր վերադառնում է մեզ: Այլ կերպ հնարավոր չէ: Եթե Դուք անդադար մարդկանց մեջ նեգատիվ եք «ցանում», կյանքում սպասե՛ք նման նեգատիվ բերքի: Սակայն եթե ուզում եք երջանկություն, սեր ու խաղաղություն, ապա տարածե՛ք այն Ձեր շրջապատում: Եվ այն անպայման կվերադառնա Ձեզ մոտ:



Եվ ամենազարմանալին այն է, որ բերքը միշտ ավելի մեծ չափեր ունի, քան ցանած սերմը: Ինչ-որ մեկին ժպիտ նվիրելով` Դուք կստանաք լավ տրամադրություն ամբողջ օրվա համար: Եթե Դուք մանրադրամ նվիրաբերեք, Ձեզ մոտ անպայման կվերադառնա դրա բազմապատիկը: Սա գործում է, պարզապես պետք է վերանայել` ինչ սերմեր եք ցանում ինչպես հուզական, այնպես էլ ֆիզիկական մակարդակներում:



2. Արարաման օրենք



Աստված մարդկանց արարիչն է: Եվ նա բոլոր մարդկանց մեջ դրել է արարելու կարողությունը: Սկզբում Դուք ստեղծում եք ինչ-որ բան Ձեր մտքում, ապա այն տեղափոխվում ֆիզիկական աշխարհ: Դուք ինչ-որ բան եք մտածում, ապա այն դարձնում եք գաղափար, այնուհետև այն արտահայտում եք նյութական միջոցներով: Ուստի շատ կարևոր է հետևել`ինչի մասին եք Դուք մտածում:



Գիտական հաշվարկների համաձայն` մեկ օրում մարդու գլխում ծագում է շուրջ 10000 միտք: Դրանցից քանի՞սն եք կիրառում Ձեզ կամ աշխարհի համար օգտակար որևէ բան արարելու համար: Թե՞ մշտապես ունեք նեգատիվ մտքեր` զարմանալով` ինչո՞ւ են Ձեր կյանքում միայն ձախողումներ: Պոզիտի՛վ մտածեք, կառուցե՛ք Ձեր միտքը, և կստանաք



Ձեր հրաշալի իրականությունը:



3. Խոնարհության օրենք



Երբեմն առաջ շարժվելու համար պետք է պարզապես հաշտվել ու խաղաղվել: Իրականում միայն խաղաղության մեջ կարելի է գտնել ճիշտ որոշումը և հետագա ճանապարհի ուղղությունը: Հաճախ որևէ նպատակի հասնելու մրցավազքում մենք տալիս ենք ինքներս մեզ, պայքարում ենք, արդյունքո՞ւմ…սպառվում ենք թե՛ հուզական, թե՛ ֆիզիկական իմաստով` չհասնելով նույնիսկ մեր ուզածի հարյուրերորդական մասին: Պետք է հիշել, որ հնարավոր չէ մշտապես հասնել ամեն ինչի, քանի որ ի վերուստ ունենք ընդունակություններ, որոնք գուցե համապատասխան չեն մեր որոշ ցանկություններին:



4. Երախտագիտության օրենք



Առավոտյան առո՞ղջ եք արթնացել, շնորհակա՛լ եղեք: Ունե՞ք տանիք գլխավերևում, սնունդ ու ապահովված եք: Հրաշալի է: Ունե՞ք միլլիոններ, և Ձեր երազանքները կատարվում են: Գերազանց է: Եվ եթե նույնիսկ որևէ բան այնպես չէ, գտե՛ք այն, ինչի համար Դուք կարող եք շորհակալ լինել; Սովորե՛ք երջանկություն գտնել մանրուքներում: Դա Ձեզ կօգնի դժվար պահերին:



5. Սիրո օրենք



Այս օրենքին հետևելը շատ բարդ է: Երբեմն թվում է` անհնար: Սակայն չեք էլ պատկերացնում` ինչ հրաշքներ են կատարվում, երբ փորձում ենք բարին նվիրել նույնիսկ նրան, ով ամբողջ կյանքում դրան արժանի չի եղել:



6. Ներելու օրենք



Ներելու ուժը հզորագույններից է: Ներելով նրան, ով իսկապես նեղացրել կամ վիրավորել է Ձեզ` թոթափում եք բեռը, որ խանգարում է Ձեզ առաջ շարժվել և լինել երջանիկ: Ու՞մ համար է ավելի վատ` Ձե՞ր, թե՞ նրա, ում Դուք չեք կարողանում ներել: Հաճախ որևէ մեկից վիրավորվում ենք, իսկ նա նույնիսկ չի էլ կասկածում դրա մասին` շարունակելով ապրել իր երջանիկ կյանքով: Ներե՛ք և ապրե՛ք ազատ ու երջանիկ:



7. Հավատի օրենք



Նրան, ինչին սպասում եք կյանքում, դրան էլ հավատում եք: Նրանում, ինչում Դուք վստահ եք, դրան հավատում եք: Շատ պարզ է: Դուք սպասում եք, որ Ձեզ աշխատանքից կհեռացնեն, Դուք կհիվանդանաք, ճգնաժամ կլինի, հարաբերությունները կքայքայվեն: Սա Ձեր հավատն է: Կամ վստահ եք, որ Ձեր բիզնեսը կծաղկի, Դուք շուտով կապաքինվեք: Կամ էլ սրան եք հավատում: Ամեն ինչ հնարավոր է միայն հավատացող մարդու համար:
Այնպես որ` սպասե՛ք ու հավատացե՛ք միայն լավին: Վստա՛հ եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու: Եվ անկասկած կստանաք այդ «լավը» Ձեր կյանքում:



Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ