Արմեն Ջիգարխանյանը ամուսնալուծության դիմում է ներկայացրել

Արմեն Ջիգարխանյանը ամուսնալուծության դիմում է ներկայացրել

Դերասան Արմեն Ջիգարխանյանը ամուսնալուծության դիմում է ներկայացրել: Այս մասին լուրը հայտնվել է Մոսկվայի հաշտարար դատարանների միացյալ տեղեկատվական տիրույթում:



«Նա խնդրել է նիստն անցկացնել փակ: Ունեցվածքի հարցը կորոշվի առանձին»,- StarHit ամսագրի հետ զրույցում ասել է Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը: Նրա խոսքով՝ Ջիգարխանյանի կինն իր հետ տարել է ամեն ինչ:



«Ուղիղ եթեր Անդերյ Մալախովի հետ» ծրագրում Արմեն Ջիգարխանյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ներել կնոջը, ով իրեն «շատ ցավ» է պատճառել: