Ռուսական սոցցանցերն ամբողջությամբ արգելափակել հնարավոր չէ՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմ

Ռուսական սոցցանցերն ամբողջությամբ արգելափակել հնարավոր չէ՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմ

Ուկրաինայի կառավարությունը հնարավորություն չունի երկրի տարածքում ամբողջությամբ շրջափակելու ռուսական սոցցանցերի հասանելիությունը, ապագայի ուկրաինական ինստիտուտում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարել է նախագահի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Դմիտրի Շիմկիվը:



«Տեխնոլոգիական առումով, մենք պետք է դա հասկանանք, իրականում հնարավոր չէ 100 տոկոսով արգելափակել ռուսական սոցցանցերը: Դա փաստ է, որ բոլորին է հայտնի»,- նշել է Շիմկիվը:



Նրա խոսքով, սակայն, url, dns-ի և թրաֆիկի ղեկավարման միջոցով հնարավոր է ВКонтакте սոցիալական կայքի ուկրաինացի օգտատերեի 60 տոկոսին հեռու պահել այդ կայքից:



Պաշտոնյան նշել է նաև, որ ռուսական սոցցանցերի դեմ կիրառված պատժամիջոցներն արդեն նկատելի արդյունք են տվել: