Ոսկին համաշխարհային շուկայում թանկացել է

Ոսկին համաշխարհային շուկայում թանկացել է

Dow Jones-ի ինդեքսն ամերիկյան ֆոնդային բորսայում աճել է 0,43% եւ ներկայումս գտնվում է 20 894,83 կետում: S&P 500 ինդեքսի դեպքում աճը կազմում է 0,52% եւ ցուցիչը գտնվում է 2 394,02 կետում: Nasdaq-ի ցուցիչը բարձրացել է 0,82% եւ հասել 6 133,62 նիշին:

Եվրոպայում, բրիտանական FTSE 100-ի ցուցիչը աճել է 0,34% եւ գտնվում է 7 496,34 կետում, գերմանական DAX-ն ընդհակառակը նվազել է 0,15% եւ գտնվում է 12 619,46 մակարդակում, ֆրանսիական CAC 40 –ի ցուցիչի նվազումը կազմում է 0,03% եւ գտնվում է 5 322,88 կետում:

Ոսկին COMEX բորսայում թանկացել է 0,50 դոլարով եւ մեկ ունցիայի դիմաց կազմում է 1 261,90 ԱՄՆ դոլար: Արծաթի դեպքում ընդհակառակը արձանագրվել է գնի նվազում 0,03 դոլարով եւ մեկ ունցիան կազմում է 17,16 դոլար: