Քսաներկու զոհ եւ հիսունինը վիրավոր Մանչեստերի պայթյունի հետեւանքով. (տեսանյութ)

Քսաներկու զոհ եւ հիսունինը վիրավոր Մանչեստերի պայթյունի հետեւանքով. (տեսանյութ)

Հզոր պայթյունը ցնցեց երեկ գիշեր բրիտանական Մանչեսթեր քաղաքի մարզադաշտը, որտեղ տեղի էր ունենում ամերիկացի հանրահայտ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը:



Վերջին տվյալների համաձայն, պայթյունին զոհ է գնացել քսաներկու մարդ, եւս հիսունինը վիրավորվել են տարբեր ծանրության մարմնական վնասվածքներով: Եվրոպան կրկին շոկ ապրեց կատարվածից: Բրիտանական իշխանությունները միանգամից հայտարարեցին, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը ինքնապայթեցմամբ եւ կատարվածը ահաբեկչական բռնարարք է: 1



995-ին կառուցված մարզադաշտը հաշվարկած է 21 հազար հանդիսատեսի համար եւ ծածկ ունեցող ամենից մեծ մարզադաշտն է Եվրոպայում: 2005-ին մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որին զոհ էր գնացել հիսուն մարդ, սա ամենից սարսափելին էր Մառախլապատ Ալբիոնում: The Guardian-ը գրում է որ մի խումբ երիտասարդներ իրենց փոխանցել են տեղեկություններ այն մասին, որ առնվազն հինգ արյունահոսող մարդկանց են տեսել: Ըստ փոխանցված տեղեկություններ սկսվել է խուճապ, մարդիկ նույնիսկ իրար են կոխկրտել: BBC 5-ի փոխանցմամբ մարդիկ կարծել են թե զինված ահաբեկիչ կա տարածքում եւ ընկել են գետնին փորձելով այդպես պատսպարվել: Sky News-ն էլ հաղորդում է, որ իրավիճակը ներկայումս արդեն հսկողության տակ է: Լոնդոնի Ոստիկանության ներկայացուցիչ Իեն Հոպկինսը հայտարարել է արդեն, որ ամենայն հավանականությամբ բռնարարքը մեկ հոգու ձեռքի գործ է թեեւ իրականացվում է մանրակրկին հետաքննություն հանգամանքները եւ հնարավոր հանցակիցներին բացահայտելու համար: Միացյալ Թագավորության ՆԳ նախարար Ամբեր Ռադդն էլ կատարվածը որակել է որպես բարբարոսական գործողություն: Իր գնահատականն է տվել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետը, կատարվածը որակելով որպես սարսափելի ահաբեկչություն:Ցավակցական եւ զորակցության խոսքեր եւ ուղերձները արդեն հղվում են Միացյալ Թագավորությանն ու բրիտանացի ժողովրդին:



Մոսկվա, Վաշինգտոն, Փարիզ, Պեկին եւ մյուս մայրաքաղաքներն արդեն դատապարտել են կատարվածը եւ հայտարարել, որ մտորելու առիթ ունեն գլոբալ ահաբեկչության հակազդման ուղղությամբ ջանքերի մեկտեղման եւ գործակցության հարցում: