Ընդունվել է ՍՏՀԿ համաժողովի ամփոփիչ հայտարարությունը

Ընդունվել է ՍՏՀԿ համաժողովի ամփոփիչ հայտարարությունը

Ստամբուլում ավարտվել է ՍՏՀԿ քսանհինգերորդ տարեդարձին նվիրված գագաթնաժողովը: Գագաթնաժողովին մասնակցել է նաեւ Հայաստանը: Ի դեպ գագաթնաժողովի աշխատանքների ժամանակ Էրդողանի եւ Հայաստանի պատվիրակության միջեւ նույնիսկ միջադեպ է տեղի ունեցել:



Կազմակերպությունն ընդունել է նաեւ աշխատանքների ամփոփիչ հայտարարությունը որտեղ հատկապես կարեւորվել է ահաբեկչության դեմ պայքարին ուղղված միջոցառումների իրականացումը եւ տնտեսական գործակցության խթանումը արդյունաբերության, ծառայություններկ մատուցման, գյուղարտադրության եւ այլ ոլորտներում: Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը: