Թուրքիայի վարչապետը Վրաստանում է

Թուրքիայի վարչապետը Վրաստանում է

Երկկողմ հարաբերությունների խորացման օրակարգ ունեցող բանակցություններ վարելու համար Վրաստան է ժամանել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հաղորդում է «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու եւ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ: Կվիրիկաշվիլու հետ բանակցությունների ընթացքում ակնկալվում է, որ Յըլդըրըմը երախտագիտություն կհայտնի վրացական կողմին անցյալ տարվա հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած հայտնի դեպքերի հետ կապված Թբիլիսիի սոլիդարության համար: Սպասվում է նաեւ, որ բանակցություններում կքննարկվեն առեւտրատնտեսական հարցեր՝ կապված Թբիլիսի-Անկարա-Բաքու գործակցության, Նոր Մետաքսե ճանապարհի եւ այլ թեմաների վերաբերյալ: