Նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ

Նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գնդապետ Արմեն Հարությունյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ - վարչության պետ նշանակելու մասին, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:



Նշենք, որ մինչ այս ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի Հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր գեներալ-մայոր Ալբերտ Մարդոյանը: