Հուսալի և ամուր տանիք՝ ապագա սերունդներին

Հուսալի և ամուր տանիք՝ ապագա սերունդներին

Semur & Co ընկերությունը, հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ «Հուսալի եւ ամուր տանիք՝ ապագա սերունդներին», Երեխաների միջազգային օրը դարձրեց էլ ավելի գունավոր:



Այս անգամ ընկերությունը Երեխաների պաշտպանության օրը նախաձեռնել էր մանկական միջոցառում-մրցույթ բոլոր այն փոքրիկների համար, որոնք սիրում են նկարել:



«Նկարիր տուն, որը կունենա ամենագեղեցիկ տանիքը՝ ամենագունեղ թիթեղներով»,- այս պարզ ու հասարակ պահանջով էլ երեխաներն սկսեցին նկարել: Գրեթե մեկ ժամ ակտիվ ստեղծագործական ընթացքից հետո մրցույթին մասնակից ներկա երեխաները քվեարկեցին իրենց հավանած նկարի օգտին, այդպիսով որոշելով մրցույթի հաղթողին:



Մի քանի տասնյակ երեխաների նկարներից երեք ամենասիրվածներն արժանացան հատուկ նվերների, սակայն մյուս փոքրիկներն էլ անմասն չմնացին: Semur & Co-ն նրանց եւս խրախուսական նվերների արժանացրեց:



Շինարարական արդյունաբերության ամենախոշոր ընկերություններից մեկը մշտապես ուշադրության է արժանացնում մեր փոքրիկներին եւ նրանց համար հատուկ օրերը դարձնում էլ ավելի գունավոր:



Semur & Co-ն եւս մեկ անգամ շնորհավորում է բոլոր փոքրիկների տոնը՝ մաղթելով խաղախ մանկություն, ամուր ընտանիք ու տանիք: