Եթե ձեր երեխան նյարդային է․․․

Եթե ձեր երեխան նյարդային է․․․

Եթե ձեր երեխան ինքնամփոփ է եւ չի վստահում ձեզ, հնարավոր է պատճառը ձեր գերլարվածությունն է։



Եթե ձեր երեխան որոշումներ չի կարողանում կայացնի, հնարավոր է դուք չափից շատ եք օգնում նրան, անգամ այնտեղ, որտեղ նա ինքնուրույն կարող է այդ հարցը լուծել։



Եթե դուք գնում եք ձեր երեխային այն ամենն ինչ նա ցանկանում է, սակայն նա միեւնույնն է խլում է ուրիշներից նրանց իրերը, հնարավոր է գնելու պահին դուք նրան ընտրելու հնարավորություն չեք տալիս։



Եթե ձեր երեխան հաճախ է ձեզ խանդում, կամ էլ՝ նախանձում ուրիշներին, հնարավոր է դուք հաճախ եք նրան համեմատում այլ բալիկների հետ։



Եթե ձեր երեխան կոպիտ է, հնարավոր է ծնողները, կամ էլ ընտանիքի անդամներից որեւէ մեկը օրինակի է ծառայել։



Եթե երեխան նյարդային է եւ հուզական, հնարավոր է նա ուշադրության կարիք ունի։ Նա պարզապես չգիտի ոնց ուշադրություն գրավել։



Եթե ձեր երեխան խաբել է ձեզ, հնարավոր է, նախորդ անկարգության ժամանակ, դուք չափազանց խիստ եք եղել նրա հանդեպ։



Եթե ձեր երեխան չի հարգում ուրիշներին, հնարավոր է դուք որոշում եք, թե նա ինչ անի՝ հաշվի չառնելով նրա կարծիքը։



Եթե ձեր երեխան չգիտի ինքն իրեն պաշտպանել, հնարավոր է դուք պատժում եք նրան ուրիշների ներկայությամբ։ Դա չի կարելի անել, անգամ հարազատների ներկայությամբ։



Եթե ձեր երեխան ոչ մի հետաքրքրություն չունի՝ ոչ նկարելու, ոչ երաժշտության, ոչ սպորտի նկատմամբ, հնարավոր է դուք նրան շատ եք միայնակ թողնում եւ շատ զբաղվում ձեր գործերով։



Եթե ձեր երեխան փորձում է որեւէ արգելված բան անընդհատ անել, հնարավոր է դուք չափից դուրս խիստ եք եղել եւ երեխայի ուշադրությունը սեւեռվել է <արգելված պտուղի> վրա։



Եթե ձեր երեխան կամակոր է, հնարավոր է ընտանիքում մի քանի հոգու դաստիարակություն է ստանում, եւ ընտանիքի անդամները չեն հարգում մյուսի ընդունած որոշումները։



Աշխեն Քեշիշյան