Նյութին ձեռք չտալ

Նյութին ձեռք չտալ

Գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադևոսյանը, թեպետ վերջերս վիրահատվել է, բայց արդեն անցել է իր բնականոն կյանքին, նրան հանդիպեցինք Հայաստանի ԴՕՍԱԱՖ համահայկական հայրենասիրական ՀԿ-ում, որտեղ ինչպես պարզվեց, այսօր համաժողով էր։ Կոմանդոսը վերընտրվեց խորհրդի նախագահ։
-Պարոն Տեր-Թադևոսյան, օրեր առաջ սահմանին տեղի ունեցած միջադեպերն ինչպե՞ս եք գնահատում, հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների վտանգ տեսնո՞ւմ եք։ (Մինչ պատասխանելն Արկադի Տեր-Թադևոսյանը նոթատետրիս մեջ սպիրալ նկարեց)։
-Սա կոչվում է սպիրալ, սա ֆունկցիոնալ օրինաչափություն է, սա անցյալ տարին է (գրիչով կետեր է ցույց տալիս), սա նախանցյալ տարին է, և այս սահմանային լարվածությունն այսպես ամբողջ ժամանակ մեծանալու է։ Եվ ամեն անգամ այս լարվածությունն իրենց մոտ երկակի նպատակ ունի՝ նախ ներքին պահանջարկի համար, ադրբեջանական հասարակությունը բազմազգ է։ (Կոմանդոսը դուրս եկավ սենյակից, վերդառնալիս, ձեռքին «Ադրբեջանի էթնոպոլիտիկան» գիրքն էր): Այս ազգերի ինքնագիտակցության պրոցեսն է գնում այժմ, որը թշնամական հակասության է հանգեցնում երկրի ներսում։ Այնտեղ լեզգիներն են, թալիշները և այլոք։ Սա նաև նրանց համար է։ Միջազգային հետազոտական ինստիտուտները մի քանի տարվա կանխատեսումներ են տալիս պետությունների ապագայի մասին։ Գոյություն ունի կենտրոնական ուսումնասիրական ղեկավարություն ԱՄՆ-ում, որը նույնպես հետազատություններ է իրականացնում, և կանխատեսումներ անելովԿովկասյան հանրապետությունների մասին, նրանք ասում են՝ Հայաստանը կմնա ամբողջական, Վրաստանն արդեն մի փոքր կորուստներ ունեցել է, Ադրբեջանը կքայքայվի։ Այնպես չի, որ ես կամ հայ ազգն է այդպես ցանկանում, բայց երբ գոյություն ունի թշնամական հարաբերություններ մարդկային խմբերի միջև, իսկ այստեղ ազգեր են, որոնք ունեն և կրոնական, և լեզվական, և մշակութային տարբերություններ։ Եվ երկրորդը՝ պահել լարվածությունը, ոչ պակաս կարևոր մի բան՝ այնպիսի տպավորություն ստեղծել, թե իրենք պատրաստվում են, զենքեր են գնում, ապագայում իրենք խնդիր են դրել գրավել Արցախը և նույնիսկ մի մասնիկ Հայաստանից։
-Ի դեպ, կապված ռազմամթերիքի հետ, վերջերս կարծիք հնչեց, որ մեր ներքին պոտենցիալը չենք օգտագործում, մոտ 40 ընկերություններ կան, որոնք աշխատում են այլ երկրների ռազմարդյունաբերությունների համար են
-Ռազմարդյունաբերական համալիրի մասին է խոսքը և այն մարդկանց մասին, ովքեր աշխատում են այդ ոլորտում։ Մենք ունենք մարդկանց մի խումբ, որոնք ֆինանսավորվում են օրենսդրական հիմունքներով։ Մենք սովետական միությունից ժառանգություն ունենք, ամենուժեղներից մեկն ենք եղել այդ ոլորտում և շատ մասնագետներ, չնայած որ նրանք հիմա տարիքով մեծ են, բայց նրանք կարող են սերունդներին ինչ-որ բաներ տալ։ Հայ գիտնականներն ունեցել են առաջադեմ հայացքներ, և այն, որ ռամզաարդյունաբերությունը մեզ մոտ այս մակարդակում է գտնվում այժմ, այն իրավիճակում չէ, որ կարող էր լինել, դա մեր պետության ֆինանսական վիճակից է։ Մենք այդ մարդկանց հետ ծառայել ենք, մեր մոտ հրաշալի զենքեր արտադրվել են և ցուցադրվել են նույնիսկ ցուցահանդեսում, ես եղել եմ Հունաստանում, տեսել եմ։ Այսինքն՝ այն, որ մենք կարող ենք արտադրել և այն ինչ արտադրում ենք, իրականությանը չի համապատասխանում։ Եվ այդ խնդրի վրա այժմ հատուկ ուշադրություն է դարձնում պաշտպանության նախարարը և նրա մտածողությունն ավելի հեռուն է գնում։
Գիտեք, Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում, Նախիջևանում զորավարժություններ են եղել։ Այս բոլոր զորավարժություններով փորձում են ներքին և արտաքին ճնշումներ գործադրել։ Իրականում, Ադրբեջանում ավելի շատ ներքին խնդիրներ են։ Հետո նրանց նավթային պահուսները շատ մեծ են, թեպետ մի մասը նրանցը չէ՝ թուրքական, անգլիական և ամերիկյան կապիտալներ են և այդ գումարային ներդրումները, որոնք կատարել են այդ ընկերությունները, դեռ հետ չեն ստացել։ Նրանք թույլ չեն տա, որ Ադրբեջանը պատերազմական գործողություններ սկսի։ Ապրիլյան պատերազմը Թուրքիան է սադրել, բայց ես չեմ կարծում, որ այն առաջխաղացում էր Ադրբեջանի համար և Ալիևն ինչպես սկսեց, այնպես էլ խաղաղություն խնդրեց։ Այնպես որ նրանք ամբողջ ժամանակ փորձելու են լարվածության մեջ պահել մեզ, այդ լարվածությունը սպիրալ է կոչվում։ Առաջ ավտոմատով էին խոսում, այժմ ականանետերով և այլն։
-Պարոն Տեր-Թադևոսյան, սա ենթադրում է, որ ապագայում ավելի մե՞ծ լարավածություն է լինելու սահմանին
-Այո, դա օրինաչափություն է։ Այդ անհանգստությունը մեր ժողովրդի մոտ նրանք նույնպես նայում են, լսում են, զենքեր են գնում և այլն, բայց մենք պետք է հասկանանք, որ այն զենքը, որ մենք ունենք, նրանք չունեն՝ մենք միասնական ազգ ենք, որն ունի միգուցե ոչ ներքին խնդիրներ, բայց ոչ էթնիկ։
-Մեր ԱԺ-ում սկանդալ պայթեց, որ շատ պատգամավորների, պաշտոնյաների որդիներ չեն ծառայել բանակում, ի՞նչ դիրքորոշում ունեք այդ հարցում։



Եվ ընդհանրապես բանակում ծառայելը պարտադի՞ր է բոլորի համար, թե՞ ի վերջո կան մասնագետներ մարդիկ, որոնք պետությանն ավելի օգտակար կլինեն ոչ սահմանում։
-Բնականաբար կան տաղանդավոր երեխաներ, բայց դա չի նշանակում, որ բոլոր տաղանդավոր երեխաների հայրերը պատգամավորներ են։ Եթե հայրը պատագամավոր է, չի նշանակում, որ նրա երեխաները տաղանդավոր են։ Ես կարծում եմ, որ պետք է բոլորը ծառայեն, բայց պետք է լինեն բացառություններ, կան շատ տաղանդավոր երեխաներ, բայց դա իրենց հայրերը չպետք է որոշեն իրենց ֆինանսական հնարավորություններով։ կան շատ տաղանդավոր երեխաներ, բայց դա պետք է որոշվի ոչ թե ներընտանեկան շրջապատում, այլ պետության շահերից ելնելով։
-Այսինքն դատապարտելի՞ է Ձեր կողմից, որ այդ մարդիկ չեն ծառայել։
-Այո։
-Դատարանում Ձեզնից էր հարցրել, բայց ի այդ տեսնում եք, թե ինչ բռնություններ եեն կիրառվում այդ մարդկանց նկատմամաբ, ինչպե՞ս եք վերաբերում դրան։
-Իհարկե ինձ համար անընդունելի է անօրինականաությունը, ոչ մեկ իրավունք չունի վիրավորելու, յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, սեֆիլյանն էլ ունի իր կարծիքը և նա իր կարծիքը պաշտխպանում է, բայց բռնարարքներն ինձ համարանթույլատրելի են։ ես իհարկե քննադատում եմ դա, ինչպե՞ս կարելի այն մարդուն ծեծի ենթարկել, որը պաշտպանել է հայրենիքը։ Ինձ համար անընդունելի է։ Բայց այն, որ Սեֆիլյանը հանդես էր գալիս այսպիսի դժավր ժամանակներում, թեպետ նա իմ մարտական ընկերն է, ես նրան չեմ հասկանում։ Հիմա չի կարելի, ես կարծում եմ հիմա պառակտում չի կարելի։ Մենք խոսում ենք թշնամու պառակտման մասին, այս դեպքում մեր հասարակության մեջ էլ է պառակտում տեղի ունենում, ես դրա դեմ եմ։ Ես ոչ թե Սեֆիլյանի դեմ եմ, այլ իր գործողությունների։



Սիրան Հունանյան