«Պապին ասումա՝ չէ՜ բալա, փողս կարողա չհերիքի»․․․

«Պապին ասումա՝ չէ՜ բալա,  փողս կարողա չհերիքի»․․․

Գրառումներ կան, որ մարդու սովորեցնում են, կյանքի դասեր տալիս ու ամենակարևորը՝ ապրեցնում։ Նոր ֆեյսբուքում նման գրառում եմ կարդում մի բարի պապիկի մասին, որից ինչքա՜ն բան ունեն սովորելու ջահելները։ Փոքրիկ բան է թվում, բայց մեջը այնքան տիեզերական զորությու՜ն կա։



Սերը, բարությունը սերմի պես են, ամեն մի հատիկը պետք է վերցնել ու բազմացնել՝ հարյուրապատկել, հազարապատկել․․․ Որոնեք, գտեք այդ հատիկը ու պահ տվեք կյանք տվող հողին․․․



Հայկ Ավետիքյան



Էսօր ինձ ծանոթ պապիկներից մեկնա զանգել ու նորմալ ատամնաբույժի տեղ է հարցնում։ Ես էլ՝ հասցե, հեռախոսի համար եմ ասում։ Պապին որ լրիվ ճշտեց, ասաց՝ դե սկզբից կնոջս կուղարկեմ։



Ես էլ կատակում եմ, ասում՝ ինչի՞,  տենաս ինչա լինում, նոր դու՞ գնաս։



Պապին ասումա՝ չէէէ՜ բալա, փողս կարողա չհերիքի, սկզբից կնոջս ատամները սարքեմ, ոչինչ, ես բերանս չեմ բացի, բայց որ նայեմ կնոջս՝ ինքը ժպտա, ես ինձ լավ կզգամ:



Պապիի էդ խոսքերից քարացել էի, էդ տարիքում սեր կա, դա է ճիշտ սերը։



Հասմիկ Բաբաջանյան