Մեկնարկեց Stop Nikol ակցիայի մասնակիցների քայլերթը Ֆրանսիայի հրապարակ

Մեկնարկեց Stop Nikol ակցիայի մասնակիցների քայլերթը Ֆրանսիայի հրապարակ

Սուրբ Աննա եկեղեցու հարակից բակից մեկնարկեց Stop Nikol ակցիայի մասնակիցների քայլերթը դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ և 16։00-ին տեղի կունենա ընդդիմադիրների հանրահավաքը, որը, ինչպես իրենք են նշում, լինելու է վճռորոշ։

Նշենք նաև, որ արդեն մայրաքաղաք են հասել «Դիմադրություն» շարժման մասնակիցները, որոնք քայլերթ էին սկսել Հանրապետության տարբեր հատվածներից, մասնավորապես՝ Տիգրանաշենից, Ապարանից,  Սարդարապատից, Իջևանից։ Նրանք քիչ անց կմիանան Ֆրանսիայի հրապարակի իրենց աջակիցներին։