Կասկադի հարեւանությամբ գտնվող սրճարաններից մեկը վերջին շրջանում դարձել է ակտիվ քաղաքական բանակցությունների հավաքատեղի: Այստեղ գրեթե ամեն երեկո ՀՀԿ, ԲՀԿ-ական որոշակի շրջանակների հետ հանդիպումներ է անցկացնում ՄԱԿ ղեկավար Գուրգեն Արսենյանը, որի քաղաքական ակտիվության եւ պասիվության շրջանները, որպես կանոն, համընկնում են երրորդ նախագահի քաղաքական հայտերի ու ակտիվության շրջանների հետ: Սույն սրճարանում, մեր տեղեկություններով, վերջին շրջանում հաճախ է լինում նաեւ Սամվել Նիկոյանը: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա, մեր տեղեկություններով, այն օրը, երբ հայտնի
դարձավ ՀԱԿ-ի` Հաագայի դատարան հայցադիմումը պաշտոնապես ուղարկելու մասին, վերջինս ավտոմեքենայով եղել է Երեւան-Էջմիածին մայրուղու վրա` շարժվելիս է եղել դեպի օդանավակայան: Ճանապարհին տեղեկանալով այն մասին, որ հայցն ուղարկվել է Հաագա, նա հետ է վերադարձել Երեւան:
Կարծիքներ