Թոշակառուն

Թոշակառուն
Միլիոնավոր դոլարների շրջանառություն ունեցող "Սիստեմա" ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռ.Քոչարյանը, որը որպես պարգեւատրում վերջերս ստացել է ընկերության 0,0009 տոկոս բաժնետոմս՝ 110 հազար դոլար ընդհանուր արժեքով, չի հրաժարվել բյուջեից տրվող իր թոշակից: Ժամանակին նրա խոսնակը հայտարարել էր, թե Ռ.Քոչարյանը հսկայական եկամուտ ունեցող "Սիստեմա"-ից աշխատավարձ չի ստանում, հետեւաբար չի հրաժարվի բյուջեից իր հասանելիք թոշակից: Հիշեցնենք, որ պաշտոնաթող նախագահը ստանում է ՀՀ նախագահի աշխատավարձի 80 տոկոսը՝ 320 հազար դրամ: Լավ է, որ  դա նրան բավարարում է շուրջերկրյա ճանապարհորդությունների ու թանկարժեք որսի համար: Նշենք, որ ըստ ՀՀ օրենքի՝ Ռ. Քոչարյանը կարող է հատուկ կենսաթոշակ ստանալ այնքան ժամանակ, մինչեւ չունենա ընտրովի կամ նշանակովի այնպիսի պաշտոն, որի համար ավելի բարձր աշխատավարձ կստանա: Եթե այդ աշխատավարձը ցածր լինի 320 հազար դրամից, պետությունը նրան պիտի վճարի միայն տարբերությունը: