Նախարարությունը զբաղվում է

Նախարարությունը զբաղվում է
Երեկ բնապահպանության նախարարությունից օպերատիվ արձագանքեցին օգոստոսի 31-ին մեր թերթում լույս տեսած "Ապօրինի ծառահատումներ Վանաձորում" հոդվածին, որտեղ մասնավորապես ասվում էր, որ արդեն 10 օր է, ինչ ապօրինաբար հատվում է Վանաձոր քաղաքից քիչ հեռու գտնվող ոչ հատատեղային անտառը: Բնապահպանության նախարարությունից մեզ փոխանցեցին, որ նախարարի հրամանով կազմվել է հատուկ աշխատանքային խումբ, որը կմեկնի դեպքի վայր՝ պարզելու կատարվածը: Նախարարությունից փոխանցեցին նաեւ, որ ստեղծված աշխատանքային խումբը ակտիվ համագործակցում է ոստիկանության հետ՝ գտնելու ապօրինի ծառահատում իրականացնողներին: