Ըստ Forbes-ի` Հայաստանը անբարենպաստ երկրների ցանկում է

Ըստ Forbes-ի` Հայաստանը անբարենպաստ երկրների ցանկում է
Forbes տնտեսական ամսագիրը հրապարակել է «բիզնեսի համար ամենաբարենպաստ երկրների ցանկը», ուր ներառված են 129 երկրներ: Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի գործակիցներ, ինչպիսիք են երկրի ՀՆԱ աճը, բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, առևտրային հաշվեկշիռը, բնակչության թիվը եւ այլն: Ցանկում, ինչպես եւ նախորդ անգամ, առաջին հորիզոնականում է Դանիան, 2-րդում հայտնվել է Հոնկոնգը, 3-րդում` Նոր Զելանդիային, 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցնում են Կանադան և Սինգապուրը: Չադը, Զիմբաբվեն և Վենեսուելան ամենաանբերնպաստներն են բիզնեսի տեսակետից եւ եզրափակում են ցուցակը:



Նախկին խորհրդային երկրների պարագայում պատկերը հետեւյալն է. Լիտվան զբաղեցնում է 32-րդ, Լատվիան`41-րդ, Վրաստանը`61-րդ, Ղազախստանը` 72-րդ, Ադրբեջանը`79-րդ, Հայաստանը` 96-րդ, Ռուսաստանը` 97-րդ. Ուկրաինան` 98-րդ, Ղրղըզստանը` 106-րդ, Տաջիկստանը` 121-րդ հորիզոնականները: