Ալ Պաչինոն եւ Ռոբերտ Դե Նիրոն միասին կնակարահնվեն նոր ֆիլմում

Ալ Պաչինոն եւ Ռոբերտ Դե Նիրոն միասին կնակարահնվեն նոր ֆիլմում
Լեգենդար դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն եւ Ալ Պաչինոն հնարավոր է` խաղան Մարտին Սքորսեզեի` Չարլզ Բրանդտի «Լսել եմ` տուն եք ներկում» գրքի հիման վրան նկարահանվելիք «Իռլանդացին» ֆիլմում: Բրանդտն իր վեպի հիմքում դրել է «Իռլանդացի» մականունով մի վարձկանի` ոմն Ֆրենկ Շիրանի իրական կյանքի պատմությունը: Չարլզն անձամբ ծանոթ է եղել քիլլերի հետ: Ինքը` «Իռլանդացին» է գրողի հետ կիսվել այն մասին, թե ինչպես է իր ձեռքով սպանվել հայտնի ամերիկյան արհմիութենական առաջնորդ Ջիմի Հոֆը:



Ավելի վաղ Դե Նիրոն պնդում էր, որ նախագիծը կբաժանվի երկու մասին եւ ոճային առումով կհիշեցնի Ֆեդերիկո Ֆելինիի «8 ու կես» հայտնի ֆիլմը: Ենթադրություններ կան, որ Սքորսեզեն կսկսի աշխատել նախագծի վրա «Հյուգո Կաբրետի գյուտը» ֆիլմի նկարահանման ավարտից հետո: Հիշեցնենք, որ Դե Նիրոն եւ Պաչինոն արդեն նկարահանվել են միասին այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կնքահայրը 2»-ը, «Մենամարտ»-ը (Heat) եւ «Սպանության իրավունք»-ը: