ՕԵԿ-Հմայակ Հովհաննիսյան «փոխհրաձգությունը» նոր երանգներ է ստանում` նոր լեքսիկոնով

ՕԵԿ-Հմայակ Հովհաննիսյան «փոխհրաձգությունը» նոր երանգներ է ստանում` նոր լեքսիկոնով
ՕԵԿ-Հմայակ Հովհաննիսյան «փոխհրաձգությունը» նոր երանգներ է ստանում: Հեղինե Բիշարյանի շատ խիստ ու կոպիտ հայտարարությունից հետո, Հմայակ Հովհաննիսյանին հիմա էլ պատասխանել է ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Նրա հայտարարության մեջ ասվում է. «Առիթներ ունեցել եմ բազմաթիվ անգամ Հմայակ Հովհաննիսյանին որոշ դեպքերում ` նույնիսկ իր ներկայությամբ, հրապարակորեն ապացուցելու, որ հայրենի քաղաքական դաշտում իր եւ իր նմանների առաքելությունը եղել եւ մնում է իրականացնել իր կարծիքով քաղաքաքկան «ազդեցիկ պապաների» պատվերներն ու նվաստ հանձնարարականները եւ արդյունքում, վերածվելով քաղաքական օգտագործված հնամաշ գործիքի, հաճախ ցուցադրել իր սուր եւ բութ որակները` վերջնականապես հայտնվելով քաղաքական բոմժի կարգավիճակում: Տո այ Հմայակ, դու ուր, 13-ամյա ՕԵԿ-ն ուր, ոնց որ Մասիս սարը եւ թոփի դարը: Մի հանգամանք եւս, առնվազն տարօրինակ է այն պարագան, որ խեղճ Հմայակը, խոսելով քաղաքականության մեջ կանանց դերի մասին, երբեք չի խուսափում օգտվելու կնոջը բնորոշ միջոցներից, որոնցից այժմ նշեմ մեկը` մազերի գույնի մերթ ընդ մերթ փոփոխությունը: Եվ մեկ հռետորական պնդում: Հիմա որն է լավը,  ուժեղ կնոջ կերպարը, թե կանացի տղամարդու իմիջը: Առայժմ այսքանը»:



Նշենք, որ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած ասուլիսում Հմայակ Հովհաննիսյանը հայտարարել էր, թե «Արթուր Բաղդասարյանը գնաց կզարան, Գագիկ Ծառուկյանը դա չի անում, իրեն տղամարդավարի է պահում»:  Դրանից հետո Հեղինե Բիշարյանը հայտարարություն տարածեծ, որտեղ Հմայակ Հովհաննիսյանին անվանեց «տականք», «էքսկլյուզիվ բացիլ», «կիսականացի դեմքով կզող» ու «ժանգոտված գործիք»: Այնուհետեւ Հմայակ Հովհանիսյանը NEWS.am-ին հայտնել էր, թե. «Ղզիկ է նա, ով թաքնվում է կնոջ մեջքի հետեւում»: Հիմա էլ Հովհաննես Մարգարյանն է հանդես եկել հայտարարությամբ:



News.am