Բրիտանիայում փոստային աղավնիներն ինտերնետից արագ են

Բրիտանիայում փոստային աղավնիներն ինտերնետից արագ են
Մեծ Բրիտանիայում մի խումբ էնտուզիաստներ համեմատել են ինտերնետում ֆայլերի փոխանցման արագությունը փոստային աղավնիների թռիչքի արագության հետ: Այդ նպատակով նրանք անգլիական Յորքշիր կոմսությունից երկինք են բաց թողել 10 աղավնիներ, որոնցից 193 կմ հեռավորությունը հաղթահարելու և էլեկտրոնային ֆայլերը նշանակված վայր հասցնելու համար պահանջվել է ընդամենը մեկ ժամ:



Միաժամանակ անցկացվող փորձի սկզբում կազմակերպիչները սկսել են ինտերնետից ներբեռնել 300 մեգաբայթ տարողությամբ և 5 րոպե տևողությամբ տեսահոլովակ: Պարզվել է, որ երբ աղավնիներն արդեն հասած են եղել նշանակված վայր, տեսահալովակի միայն 24տոկոսն է ներբեռնված եղել: Կազմակերպիչերի խոսքերով Մեծ Բրիտանիայի որոշ քաղաքներում ինտերնետ կապը դեռ հնարավորություն է տալիս սպասել ավելիին: