15-ամյա դպրոցականը ձանձրույթից սպանել է 2 հոգու

15-ամյա դպրոցականը ձանձրույթից սպանել է 2 հոգու
Մեծ Բրիտանիայում 2 դաժան սպանության համար ցմահ բանտարկության է դատապարտվել մի անչափահաս դպրոցական աղջիկ: Դատավորներին առանձնակի զարմացրել է հատկապես այն փաստը, որ աղջիկը գնացել է այդ քայլին  ձանձրույթից ելնելով: Հետաքննության ժամանակ պարզվել է, որ աղջկան այդ գործում օգնել է իր 40-ամյա սիրեկանը, ում հետ միասին նախ սպանել են մի անծանոթ կնոջ, այնուհետև աղջկա հորը: Ինչպես ցույց են տվել հետաքննության արդյունքները սպանությունների նախաձեռնողը եղել է աղջիկը, բայցևայնպես նրա սիրեկանը նույնպես դատապարտվել է ցմահ բանտարկության: