Գերմանիան շուտով կձեւափոխվի մզկիթների պատճառով

Գերմանիան շուտով կձեւափոխվի մզկիթների պատճառով
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գերմանկան պարբերականներից մեկին տված հարցազրույցում  կոչ է արել գերամանացիներին հաշտվել այն մտքի հետ, որ Գերմանիայի քաղաքների տեսքը կձեւափոխվի Գերմանիայում բնակվող միգրանտների պատճառով. “Մզկիթները կդառնան մեր քաղաքային համայնապատկերի մի մասը”,-ասել է նա Frankfurter Allgemeine Zeitung պարբերականի էջերում լույս տեսած հարցազրույցում: Կանցլերը կոչ է արել բաց քննարկումներ եւ երկխոսություններ սկսել ներգաղթյալների հետ` նշելով, որ ինքն այս թեմային շատ սրտացավությամբ է մոտենում: