Լուժկովին պաշտպանող ֆիլմը վերջին պահին հանվել է եթերից (վիդեո)

Լուժկովին պաշտպանող ֆիլմը վերջին պահին հանվել է եթերից (վիդեո)
Վերջին օրերին ռուսական ТВЦ հեռուստաալիքը գովազդում էր Ադրեյ Կարաուլովի «ճշմարտության պահը» ծրագիրը, որի այս թողարկումը պետք է ունենար խիստ պրոլուժկովյան բովանդակություն եւ պատմեր Մոսկվայի քաղաքապետի դեմ կազմակերպված տեղեկատվական արշավի սենսացիոն մանրամասներ` ներգրավելով նաեւ որոշ լավատեղյակ աղբույների անկեղծ խոստովանությունները: Սակայն երեկ հեռուստաֆիլմն այդպես էլ եթեր չի հեռարձակվել: Վերջին պահին «Ճշմարտության պահը» ծրագրի խմբագրությունը խնդրել է ТВЦ-ին եթեր չտալ հաղորդումը` առաջացած որոշ «տեխնիկական պատճառներով»:



Ինչպես բացատրել է «Կոմերսանտ» թերթին հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ալեքսանդր Օլեյնիկովը, ձայնագրված տեսաերիզը, պարզվում է, «կոտրվել է եւ դժվար թե վերականգնվի մինչեւ 23:00»: Դրա հետ մեկտեղ, ինչպես հաղորդել է Լենտա.ռուն, սեպտեմբերի 20-ի երեկոյան ТВЦ-ի տնօրենների խորհուրդը հավաքվել է հրատապ ժողովի, որի ժամանակ հնարավոր է, որ քննարկվել է Ալեքսանդր Պոնոմարյովի` հեռուստաընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում մնալու նպատակահարմարությունը: Ինչեւէ, ցուցադրման նախապատրաստված ֆիլմը կարճ ժամանակ անց տեղադրվել է ինտերնետում:



Մաս առաջին





Մաս երկրորդ





Մաս երրորդ