15-ամյա աղջիկը պատվիրել է մոր սպանությունը

15-ամյա աղջիկը պատվիրել է մոր սպանությունը
Մոսկվայում 15-ամյա աղջկան կասկածում են մոր սպանության պատվիրման մեջ, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: 35-ամյա կնոջ մարմինը գտել են հոկտեմբերի 5-ի առավոտյան տրամվայի կանգառում: Մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել: Հաջորդ օրը ձերբակալվել են 17 եւ 18 ամյա երկու տղաներ, որոնք խոստովանել են, որ կնոջ սպանության պատվիրատուն նրա 15-ամյա դուստրն է, ով վախեցել է, թե իրեն մանկատուն կհանձնեն: Սպանության համար տղաները ստացել են 10 հազար ռուբլի: Ոստիկանությունը փնտրում է աղջկան: