Աշխարհի ամենաերկար կատուն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում

Աշխարհի ամենաերկար կատուն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում
Ստյուի անվամբ մեյն–կուն ցեղատեսակի կատվի երկարությունը՝ քթի ծայրից մինչև պոչուկը, կազմում է 123.2 սանտիմետր։ Կատուն, որը բնակվում է Նևադա նահանգի Ռինո քաղաքում, հռչակվել է աշխարհի ամենաերկար տնային կատու։ Նախորդ ռեկորդը պատկանում էր կրկին մեյն–կուն կատվի, որի երկարությունը 121.9 սմ էր, գրում է Лента.ру–ն։


Ստյուիի տերերը հայտնել են, որ իրենց տանը ընդհանուր հաշվով բնակվում է հինգ մեյն–կուն։ Ընդ որում՝ դրանք բոլորը շատ տարբեր են և նման չեն միմյանց։ «Ահա Ստյուին շատ շփվող և բարեհամբույր տղա է, նա բոլորին դուր է գալիս, և, բացի դրանից, հոգ է տանում իր չորս ընկերների մասին»։




Մեյն–կունները համարվում են աշխարհի ամենամեծ տնային կատուները. հասուն մեյն–կուն կատուներն ունեն մկանոտ, երկար և լայնոսկր մարմին, մեծ գլուխ և լայն ականջներ՝ ծայրերին փոքրիկ, սուր փնջիկներով։ Եվ չնայած իրենց երևելի չափերին՝ այս կատուները շատ շփվող և ընկերասեր կենդանիներ են։