«Playboy»-ի նախկին աստղը կրակել է զուգընկերոջ վրա

«Playboy»-ի նախկին աստղը կրակել է զուգընկերոջ վրա
«Playboy»-ի նախկին աստղ Անժելա Դորիանը մեղադրվում է զուգընկերոջ նկատմամբ մահափորձ կատարելու մեջ, որի վրա կրակել է իրենց հոլիվուդյան բնակարանում: Այժմ 110 կիլոգրամ կշռող նախկին սեքս-աստղը գտնվում է կալանքի տակ, նա չունի մեկ միլիոն դոլար, որպեսզի վճարի տուգանքը եւ մինչեւ դատավարության ավարտն ազատ արձակվի: Եթե տղամարդը մահանա, Անժելան կդատապարտվի ցմահ բանտարկության: Անժելա Դորիանը 1967-68 թվականներին ստացել է «Playmate Playboy» տիտղոսը, որը շնորհում էին ժամանակի ամենասեքսուալ կանանց: Իսկ 1971 թվականին արդեն Վիկտորիա Վետրի անվամբ հայտնի դարձած Անժելային անվանում էին Հոլիվուդի նոր սեքս սիմվոլ: