Մուսուլմանների սպանդ իրականացրած ռուս երիտասարդները մեղավոր են ճանաչվել

Մուսուլմանների սպանդ իրականացրած ռուս երիտասարդները մեղավոր են ճանաչվել
Հոկտեմբերի 22-ին Մոսկվայի դատարանը մեղավոր է ճանաչել Ռուսաստանի քաղաքացիներ 22-ամյա Վասիլի Կրիվեցին եւ Դմիտրի Ուֆիմցովին, որոնք մի խումբ ռուս երիտասարդների հետ բազմաթիվ սպանություններ են գործել` ազգայնամոլության պատճառով: Երիտասարդների դատավճիռը կհրապարակվի այսօր: Ըստ քրեական գործի նյութերի` 2007-2008 թվականներին Վասիլին ու Դմիտրին իրենց ընկերների հետ միասին 15 սպանություններ են գործել:



Նրանց զոհերը եղել են տաջիկներ, ուզբեկներ, թուրքեր եւ ադրբեջանցիներ: Սպանությունների մեծամասնությունը տեղի է ունեցել Մոսկվայի մետրոյի կայարանների շրջակայքում` դանակի եւ մուրճի գործադրմամբ: Սպանելուց հետո երիտասարդները թալանել են իրենց զոհերին: Նշենք, որ ձերբակալությունից հետո Վասիլի Կրիվեցին հաջողվել էր փախչել, սակայ նրան հայտնաբերել եւ կալանավորել էին 2009 թվականին: