Մեդվեդեւը շնորհավորել է ուսանողուհու ծնունդը

Մեդվեդեւը շնորհավորել է ուսանողուհու ծնունդը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Twitter-ի միջոցով շնորհավորել է Մոսկվայի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհուն ծննդյան կապակցությամբ: Twitter -ում «oleynik_julia» անվամբ գրանցված ուսանողուհին, որը վիրտուալ աշխարհում շփվում է երկրի նախագահի հետ, տեղեկացրել է նրան, որ լրացել է իր 17-ամյակը. «Դմիտրի Անատոլեւիչ, այսօր իմ ծննդյան օրն է, շնորհավորեք ինձ: Ես Յուլիան եմ»,- գրել է ուսանողուհին Մեդվեդեվին: Ուրբաթ առավոտյան Յուլիան պատասխան է ստացել նախագահից. «Իհարկե, Յուլիա, խնդրեմ: Շնորհավորում եմ, մաղթում եմ երջանկություն»: