Կազմվել է աշխարհի ամենահարուստ հանգուցյալների ցուցակը

Կազմվել է աշխարհի ամենահարուստ հանգուցյալների ցուցակը
Forbes ամսագիրը կազմել է անցյալ տարվա ամենահարուստ նշանավոր մարդկանց ցանկը, որոնք հեռացել են կյանքից։ Առաջին տեղը գրավել է Մայքլ Ջեքսոնը, որը վերջին տարվա ընթացքում վաստակել է 275 միլիոն դոլլար՝ ավելին, քան ցուցակի մյուս բոլոր մարդիկ միասին վերցրած։ Փոփ–արքայի ընտանիքին ռեկորդային շահույթ է բերել ոչ այնքան նրա երաժշտությունը, որքան This is it ֆիլմը, որը միայն վարձույթից ստացել է 250 միլիոն դոլլար։ Երկրորդ տեղում է Էլվիս Պրեսլին, ով անցյալ տարվա ընթացքում իր ժառանգների համար վաստակել է 60 միլիոն՝ 10 միլիոնով ավել, քան Տոլկիենը։


Ցուցակում առաջին անգամ է հայտնվել շվեդ գրող Ստիգ Լարսսոնը՝ «Միլլենիում» դետեկտիվ եռագրության հեղինակը։ Նա 6-րդ հորիզոնականում է՝ իր 15 միլիոնով։ Forbes–ի կազմած ցուցակում տեղ են գրավել նաև Չարլզ Շուլցը (33 միլիոն), Ջոն Լենոնը (17 միլիոն), Ալբերտ Էյնշթեյնը (10 միլիոն), Ջիմի Հենդրիքսը (6 միլիոն), դերասան Սթիվ ՄակՔուինը (6 միլիոն)։