5-ամյա դստերը մահվան է հասցրել

5-ամյա դստերը մահվան է հասցրել
Ռուսաստանի Կրասնովո գյուղի 32-ամյա բնակիչ Վիտալի Գլադկիխը դաժանաբար ծեծի է ենթարկել իր 5-ամյա դստերը, ինչի արդյունքում նա մահացել է: Հոր նկատմամբ հարուցվել է քրեական գործ` «դիտավորությամբ առողջական ծանր վնաս հասցնելը, որը հանգեցրել է մահվան» հոդվածով: Աղջիկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Հայրը խոստովանել է, որ աղջկան ծեծել է իրեն չենթարկվելու պատճառով: