Մահապատժի են դատապարտել Հուսեյնի դաշնակիցներին

Մահապատժի են դատապարտել Հուսեյնի դաշնակիցներին
Իրաքի Գերագույն դատարանը երկրի նախկին փոխվարչապետ Թարիք Ազիզին դատապարտել է մահապատժի: Նա մեղավոր է ճանաչվել ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ոչնչացմանը մասնակցելու մեջ: Թարիք Ազիզը փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցրել սկսած 1979 թվականից: 2003 թվականին, երբ ԱՄՆ-ը Իրաքում ռազմական գործողություններ սկսվեց, Թարիք Ազիզը հանձնվեց ամերիկյան զորքերին: Մահապատժի են դատապարտվել Սադամ Հուսեյնի եւս երկու դաշնակիցներ` Ներքին գործերի նախարար Սաադուն Շակերուն եւ Հուսեյնի անձնական քարտուղար Աբիդ Համիդը: Որպեսզի մահապատիժն ուժի մեջ մտնի, այն պետք է հաստատվի Իրաքի նախագահական խորհդրի կողմից: