Նախագահի 17 թեկնածու

Նախագահի 17 թեկնածու
Դեկտեմբերի 19-ին Բելառուսում անցկացվելու են նախագահական ընտրություններ, որոնց մասնակցելու համար արդեն գրանցվել են 17 թեկնածուներ: Նրանցից յուրաքանչյուրը 100 հազար քաղաքացիների ստորագրություն է ներկայացրել իր թեկնածության օգտին: Գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւս մասնակցելու է ընտրապայքարին: Նա հավակնում է Բելառուսի նախագահի պաշտոնը զբաղեցնել 4-րդ անգամ, այդ հնարավորությունը նրան ընձեռնվել է` երկրի Սահմանադրության մեջ արված վերջին փոփոխությունների արդյունքում: Բելառուսի նախագահի հերթական ընտրությունները հետաքրքրական են նրանով, որ այս անգամ Լուկաշենկոն չի վայելում պաշտոնական Մոսկվայի աջակցությունը: Երկու երկրների նախագահների հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարված են: