Բրազիլացիներն ականատես են եղել հրե պտտահողմի (վիդեո)

Բրազիլացիներն ականատես են եղել հրե պտտահողմի (վիդեո)
Բրազիլական Սան-Պաուլուից 530 կմ հեռավորության վրա տեղի բնակիչներն ականատես են եղել յուրօրինակ բնական երեւույթի` հրե պտտահողմի: Այրվող դաշտի վրա պտտվող հողմը հրե սյան տպավորություն էր թողնում: Որոշ ժամանակ անց, անցնելով ավտոմայրուղու վրայով, պտտահողմն անհետացել է նույնքան անսպասելի, որքան հայտնվել էր: Արդեն երեք ամիս անձրեւների բացակայության եւ ոժեղ քամու պատճառով, հրդեհներն այս շրջանում տարածվում են շատ արագ, հայտնում է բրազիլական Globo TV հեռուստաընկերությունը: