Ամերիկացի քաղաքագետը Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին

Ամերիկացի քաղաքագետը Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին
World Politics Review պարբերականի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Ռիչարդ Վայցը, իր թերթում ընթերցողների հետ կիսվել է Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին իր տպավորություններով: Քանի որ ՌԴ նախագահը Լիսաբոնում մասնակցելու է ՆԱՏՕ-ի նոյեմբերյան գագաթաժողովին, ՆԱՏՕ-ի մաս կազմող պետությունների ղեկավարներին անհրաժեշտ է քննարկել և նախապատրաստել երկխոսության այն փաթեթը, որը նրանք հանդիպման ժամանկ կփոխանցեն ռուսական պատվիրակությանը: Վայցը կարծում է, որ շատ հարցերում Մոսկվայի տեսակետները համընկնում են ՆԱՏՕ-ի տեսակետների հետ, սակայն կան նաև զգալի տարաձայնություններ, մասնավորապես եվրոպական անվտանգության և ՆԱՏՕ-ի ընդլայնման պայմանագրի հարցում:



Իհարկե ամենակարևոր տարաձայնությունները վերաբերվում են զենքի տարածման և վերահսկման բնագավառին: Այստեղ առաջին հերթին խոսքը գնում է Իրանի կողմից միջուկային զենքի մշակման, ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ծավալման, և ի վերջո ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջուկային զենքի մասին ընդհանուր առմամբ: Այս խնդիրների լուծումը առանձին առանձին շատ բարդ է, սակայն փաթեթային համաձայնությունը, որը ենթադրում է այս խնդիրների համալիր որոշում, կարող է լինել բավականին գործուն, կարծում է թերթի խմբագիրը: