Ատամն աճել է ուղիղ ականջի մեջ

Ատամն աճել է ուղիղ ականջի մեջ
Սաստիկ գլխացավի եւ ականջի մշտական ինֆեկցիայի պատճառով 47-ամյա Ստեֆան Հերստը գրեթե զրկվել էր լսողությունից, նա ստիպված էր թողնել աշխատանքը: Տղամարդը 33 տարի շարունակ ցավից տանջվում էր մինչեւ բժիշկները հայտնաբերեցին եւ վերացրեցին դրա պատճառը: Պարզվել է` Ստեֆան Հերստի ատամներից մեկը ականջում է աճել: Բժիշկները հեռացրել են ատամը: Ստեփանի կարծիքով` ատամը սկսել է ականջի մեջ աճել այն բանից հետո, երբ ինքը դպրոցում ընկել է գլխի վրա եւ վնասել է ականջի հետեւի հատվածը: