Ինչ պաշտոնի կգնա նախագահի եղբայրը

Ինչ պաշտոնի կգնա նախագահի եղբայրը
Բարձրագույն որակավորման հանձնաժողովի ղեկավարի յուղոտ պաշտոնը դեռ թափուր է: Անգամ չեն շտապում մրցույթ հայտարարել: Այս խորհրդավոր լռությանը զուգահեռ ասպարեզ են գալիս նոր թեկնածուների անուններ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս պաշտոնին պատրաստվում են նշանակել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լեւոն  Սարգսյանին, որը Երեւանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչն է, նա երկար տարիներ Սիրիայում մեր դեսպանն է եղել: Նշենք, որ նախագահի եղբոր անունը շրջանառվում էր նաեւ որպես ԵՊՀ ռեկտորի թեկնածու: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանին այնքան էլ դուր չի գալիս այս գաղափարը. նա մտավախություն ունի, թե հասարակության կողմից ճիշտ չի ընկալվի իրենց՝ երկու եղբայրների կողմից մայր բուհի «առգրավումը»: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահն է: